«ՄԱՆԱՍՅԱՆ ԳՐՈւՊ» ՍՊԸ

«Մանասյան Գրուպ» ՍՊԸ-ն բիզնես խորհրդատվական ընկերություն է, որը գործում է 2011 թվականից և շուկայում հայտնի է իր բազմապրոֆիլ ծառայություններով՝

  • բիզնես կրթություն,
  • անհատական քոուչինգ,
  • կադրային աջակցություն,
  • մասնագետների թեստավորում  և այլ։

iNFOEXPERT ընկերության և «Մանասյան Գրուպ» ՍՊԸ-ի համագործակցության շրջանակներում 2025 թվականին ներդրվել է Bitrix24 ավտոմատացման համակարգը, որը հնարավորություն է տվել առավել վերահսկելի և կառավարելի դարձնել բիզնես գործընթացները:

 

iNFOEXPERT ընկերության մասնագետների առջև խնդիր էր դրվել ճշգրտորեն դուրս բերել առկա բոլոր բիզնես գործընթացները և դրանք ավտոմատացնել Bitrix24-ի միջոցով։ Իրականցվել են ինտեգրման աշխատանքներ սոցիալական հարթակների հետ, մասնավորապես՝ Facebook, Instagram, Telegram, WhatsApp:

 

Հաճախորդների սպասարկման որակի ապահովման նպատակով ինտեգրման աշխատանքներ  են իրականացվել նաև հեռախոսակապի, արտագնա և ներգնա զանգերի կատարման, ձայնագրության և դրանց վերլուծության ուղղություններով:

 

Ներդրված համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացված կերպով կառավարել ընկերության բոլոր օպերացիոն գործընթացները, ներառյալ նախագծերի կառավարումը, պլանավորումը և, որ ամենակարևորն է՝ CRM համակարգը, որի բուն նպատակն է հաճախորդին մատուցվող ծառայությունների անխափան ապահովումը:

Շնորհակալ ենք վստահության համար։

 

iNFOEXPERT

Ավտոմատացում առանց սահմանների

Կարծիքներ