1C: Առևտրի կառավարում
«1С: Առևտրի կառավարում» դասընթացն իրականացվում է iNFOEXPERT ACADEMY պրոֆեսիոնալ թրեյներների կողմից հատուկ մեթոդով մշակված ծրագրով, որի շրջանակներում Դուք կսովորեք տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ հետևյալի շուրջ՝
- Ապրանքների հաշվառում, պահեստային գործառնություններ և գանձապետարան,
- Կազմակերպություններ, ստորաբաժանումներ, հաշվարկային հաշիվ և դրամարկղ,
- Ապրանքացանկի տեսակներ և պահեստներ,
- Գործընկերներ, կապալառուներ, պայմանագրեր և համաձայնագրեր,
- Զեղչայի համակարգի կառավարում,
- Պատվերների, վաճառքի և առաքման կառավարում,
- Պահեստի պաշարների կառավարում,
- Հավատարմության ծրագիր,
- Հարկային հաշիվների ավտոմատ արտահանում և ներմուծում E-invoicing համակարգ,
- Հաշվետվությունների ձևեր և թիրախային ցուցանիշների մոնիթորինգ։
Դասընթացի ընդհանուր քանակը` 11+1 քննություն։
Ավարտին տրվում է Վկայական /հայերեն և անգլերեն/:
iNFOEXPERT Ակադեմիայում դասընթացի մասնակցության առավելություններն են՝
- Ազատ հասանելիությամբ 1С բազա ուսումնառության ընթացքում և ավարտից հետո ևս 1 ամիս (հասանելիությունը՝ ցանկացած կետից և համակարգչից),
- Աշխատանքի առաջարկ լավագույններին՝ iNFOEXPERT ընկերության կողմից,
- 50% զեղչ դասընթացի մասնակցության համար՝ հաշվապահություն և/կամ ֆինանսներ մասնագիտությունն ընտրած ուսանողների համար,
- 20% զեղչ ծրագրի արժեքից՝ այն գնելու դեպքում։
Դասընթացի վերաբերյալ մանրամասները՝ https://www.infoexpertacademy.am/


