Մեր պատմությունը

 

Եվ պարզապես, եթե ցանկանում եք, որ Ձեր բիզնեսում խնդիրը լուծվի․․․

 

iNFOEXPERT-ը հիմնադրվել է 1996թ․ և արդեն 27 տարի մասնագիտացած է 1C ծրագրային հենքի վրա բիզնեսի ավտոմատացման համար անհատականացված լուծումների մշակման, տարծման և աջակցման գործում։


iNFOEXPERT ընկերությունը հանդիսանում է 1C ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ ֆրանչայզինգի իրավունքով։


Ընկերությունն առաջարկում է ոչ միայն հաշվապահական, այլև ռեսուրսների, գործընկերների հետ փոխհարաբերությունների, կադրերի կառավարման և փաստաթղթաշրջանառության համակարգեր՝ ավտոմատացնելով հաշվառման ու կառավարման գործընթացների ողջ սպեկտորը։


Գործընկերոջ յուրաքանչյուր ցանկություն հաշվի է առնվում, տրվում համապատասխանեցում ՀՀ-ում գործող օրենքներին և ելնելով ոլորտի առանձնահատկություններից՝ ստեղծվում բիզնես գործընթացների ավտոմատացման անհատական լուծումների փաթեթ։


Ժամանակի ընթացքում կատարելագործվում են տեխնոլոգիաները, փոխվում բիզնես մոդելները և աշխատանքային մեթոդները, բայց iNFOEXPERT-ի կողմից առաջարկվող լուծումները, որոնց շնորհիվ գործընկերները դառնում են առավել մրցունակ և կարողանում են բարգավաճել արագ փոփոխվող աշխարհում, այն է, ինչը iNFOEXPERT-ին դարձնում է առաջամարտիկ։ Տարիների կուտակած փորձը, արագ և ճկուն լուծումներ առաջարկելու հնարավորությունները գրավականն են երկարաժամկետ և հավատարիմ գործընկերային հարաբերությունների։

 

Գործընկերները պատմում են | Ֆիլմ մաս 1

Գործընկերները պատմում են | Ֆիլմ մաս 2

Գործընկերները պատմում են | Ֆիլմ մաս 3

Գործընկերները պատմում են | Ֆիլմ մաս 4

 

iNFOEXPERT
ԱՎՏՈՄԱՏԱՑՈւՄ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ