«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանց

«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ․ և այժմ ունի 16 մասնաճյուղ ՀՀ-ում և 2 մասնաճյուղ ԱՄՆ-ում: «ԿԱՐԱՍ»-ը սպասարկում է ամսական ավելի քան 250,000 հաճախորդի՝ առաջարկելով շուրջ 300 ապրանքային միավոր: Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածի՝ «ԿԱՐԱՍ»-ը ստեղծել է նաև սեփական առաքման ծառայություն և համարվում է խոշորագույն սննդի ցանցերից մեկը հայաստանյան շուկայում:

iNFOEXPERTընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2023թ.-ի հունվարից, որի արդյունքում «ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցում ներդրվել են «1C: Հաշվապահություն 8.3» և «1C: Աշխատավարձ և կադրերի կառավարում» ծրագրերը, որոնք ապահովել են այնպիսի բիզնես գործընթացների ավտոմատացում, ինչպիսիք են՝

  • հաշվապահական հաշվառում և հաշվետվություների ստացում,
  • արտադրանքի ինքնարժեքի ավտոմատ հաշվարկ,
  • ԱԱՀ դեբետագրվող մասի ավտոմատ որոշում,
  • դրամական միջոցների հաշվառում,
  • դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում,
  • կադրերի շարժի փաստաթղթային գրանցում և հաշվառում,
  • աշխատակազմի աշխատանքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
  • աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարների հաշվարկ,
  • կադրային քաղականության հսկում և աշխատակազմի մոտիվացիոն սխեմաների կառուցում և այլն:

Ի հավելումն ծրագրերի ներդրման և բիզնես գործընթացների ավտոմատացման` iNFOEXPERT ակադեմիայում կազմակերպվել է նաև «ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցի աշխատակիցների ուսուցումը, որի արդյունքում նրանք ձեռք են բերել ծրագրերի օգտագործման համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներ և հմտություններ։

 

iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների