«Նարսան» ՍՊԸ

«Նարսան» ՍՊԸ-ն hիմնադրվել է 2003 թվականին և հայկական շուկայում հանդիսանում է առաջատար ընկերություն շինարարական ապրանքների արտադրության ոլորտում: Ընկերությունը սպառողներին է ներկայացնում ցինկապատ, ցինկապատ պոլիմերային ծածկույթով, հարթ և ձևավոր թիթեղներ, մետաղական կղմինդրեր, տանիքի համալրող դետալներ, եվրո դռներ և պատուհաններ, ալյումինե պաշտպանիչ շերտավարագույրներ, գիպսաստվարաթղթե սալերի պրոֆիլներ և այլ շինարարական ապրանքներ: Արտադրությունից զատ՝ «Նարսան» ՍՊԸ-ի գործառույթների մեջ է մտնում նաև գիպսաստվարաթղթերի և սալիկների ներմուծումը և վաճառքը ասիական և եվրոպական երկրներից։


Ընկերությունը նյութական, մարդկային, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ պլանավորման, բաշխման և կառավարման հաշվառումը վստահել է ոլորտի պրոֆեսիոնալին՝ iNFOEXPERT ընկերությանը։
2021 թվականին ներդրվել է 1C: ERP համակարգը, որի արդյունքում լուծվել է ինքնարժեքի ճիշտ ձևավորման խնդիրը, արտադրանքի հստակ քանակի ձևավորումն ու միևնույն ժամանակ նյութածախսի ճշգրիտ հաշվարկը՝ նպաստելով արտադրության և գործընկերների (գնորդների՝ ըստ մենեջերների և մատակարարների) հետ փոխհարաբերությունների առավել արդյունավետ կառավարմանը։


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների

 

Կարծիքներ