«Տաշիր պիցցա»

«Տաշիր պիցցա»-ն հանդիսանում է արագ սննդի սպառման շուկայում առաջատարներից մեկը։  Հայաստանում 1-ին «Տաշիր պիցցա»-ն բացվել է 2004 թվականին, իսկ այսօր արդեն գործում է 29 պիցցերիա՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում: 2016 թվականին «Տաշիր պիցցա» բացվել է նաև Վրաստանում, որտեղ արդեն գործում է 3 պիցցերիա:


Ընդլայնելով գործունեությունը և կանգնելով արտադրանքի և աշխատավարձի հաշվառման խնդիրների առջև՝ «Տաշիր պիցցա»-ն դիմեց iNFOEXPERT ընկերությանը՝ ակնկալելով համապատասխան ծրագրային ավտոմատացված լուծումներ։


2019 թվականին ներդրվել են 1C: Հաշվապահություն և 1C: Աշխատավարձ և Կադրերի կառավարում ծրագրերը: Արդյունքում ավտոմատացվել են աշխատավարձերի գրաֆիկական հաշվարկները՝ 1000+ աշխատակիցների համար, ինչպես նաև էլեկտրոնային հաշվետվությունների կազմումը։ Ավտոմատացվել է նաև հաշվապահական հաշվառման ողջ գործընթացը՝ շեշտը դնելով արտադրության արդյունավետ հաշվառման վրա:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների