«Միքս Փեինթս» ՍՊԸ

«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն լաքաներկային նյութերի արտադրությամբ և ներկրմամբ զբաղվող ընկերություն է: Հայաստանյան շուկային է ներկայանում ներկանյութերի մասնագիտացված խանութ-սրահների ցանցով՝ սպառողներին առաջարկելով ներկանյութերի բազմազան տեսականի:


Բիզնեսի աճին զուգընթաց՝ ընկերության կարևորագույն հիմնահարցերից էր հաշվապահական հաշվառման ողջ բլոկի ավտոմատացումը, ինպես նաև արտադրության ցիկլի կառավարման, հաշվառման և պլանավորման անհրաժեշտությունը:


Վերոնշյալների լուծումների ակնկալիքով՝ 2020 թվականից սկսվեց iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությունը։


Ներդրվել են 1C: ERP, 1C: Հաշվապահություն (շեշտադրումը արտադրության պրոցեսի վրա) և 1C: Աշխատավարձ և Կադրերի կառավարում ծրագրերը:


Արդյունքում ապահովվել է տարբեր գրաֆիկներով և հաստիքներով աշխատողների աշխատավարձի հաշվարկը՝ թվերը սինքրոնիզացնելով 1C: Հաշվապահություն ծրագրի հետ, կատարվել է աշխատակիցների աշխատաժամանակի վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ լրացում՝ ըստ մուտքի և ելքի մատնահետքերի նույնականացման:


1C: ERP համակարգի ներդրմամբ՝ օֆիս մենեջերների համար կատարվել է աշխատանքի օպտիմալացում և նրանց կողմից պատվերների ու իրացման փաստաթղթերի վերահսկողություն, ինչպես նաև՝ զեղչերի համակարգի կատարելագործում:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների