Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է 1921 թվականին՝ որպես ստուդիա: Կոնսերվատորիան երաժշտական մասնագիտացմամբ միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է ՀՀ-ում։ Իր պահպանման և զարգացման ուղին կոնսերվատորիան տեսնում է ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի ներդաշնակ միահյուսման ու համադրման մեջ։ Այդ սկզբունքներն էլ կոնսերվատորիայում կրթության տրամաբանության և գեղագիտական ուղղության հիմքն են։ Կոնսերվատորիան ունի երեք ֆակուլտետ՝ դաշնամուրային, նվագախմբային և վոկալ-տեսական, որտեղ սովորում են ինչես հայ, այնպես էլ՝ օտարերկրյա ուսանողներ։


iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2003 թվականից։


Ներդրվել է 1C: Հաշվապահություն ծրագիրը, որն ապահովում է բոլոր գործընթացների ավտոմատացումը՝ ներառյալ աշխատավարձերի, կրթաթոշակների և ուսման վճարների հաշվարկը, ինչպես նաև շարունակաբար տրվում են լուծումներ  հարկային և ֆինանսական բարեփոխումներին համապատասխան։


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների