«Սևանի հացի գործարան» ՓԲԸ

«Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ն ավելի քան 75 տարի արտադրում և հայ սպառողին է առաջարկում թարմ և որակյալ հացամթերք։ Ընկերությունը շուկայի առաջատարներից է, ունի 15 արտադրամասեր  և շարունակաբար ընդլայնում է արտադրվող հացի տեսականին։ Տեխնոլոգիական առաջընթացի և զարգացմանը զուգահեռ խնդիր դրվեց ավտոմատացնել արտադրության կառավարման հաշվառումը և ունենալ համապարփակ ծրագիր, որը կլուծեր տարբեր բարդության աստիճանի խնդիրներ։


Վերոնշյալն ապահովելու ակնկալիքով 2016 թվականից սկսվեց համագործակցությունը iNFOEXPERT ընկերության հետ։


Ներդրվել է 1C: Արտադրական ձեռնարկության կառավարում համակարգը:


Ծրագրային ֆունկցիոնալը ավտոմատացրել է արտադրամասի և վարչական հատվածի աշխատավարձի հաշվարկը, ինքնարժեքի հաշվարկը, արտադրանքի վերահսկումն ու կառավարումը՝ ըստ արտադրամասերի և տրվել են տարաբնույթ լուծումներ հաշվապահական հաշվարկներ իրականացնելու համար:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների