Bitrix24․ Ավտոմատացման նոր հնարավորություններ iNFOEXPERT-ից
Bitrix24՝ բոլորը մեկում լավագույն լուծում, որի միջոցով հնարավոր է միաժամանակ համակարգել... 12 Դեկտեմբերի 2023, Երեքշաբթի |
Մեր գործընկերոջ՝ «Երևան Մոլ» ՍՊԸ-ի գրանցած հաջողությունները, որոնց մեջ անհերքելի է iNFOEXPERT ընկերության դերը:
«Երևան Մոլ» ՍՊԸ-ն առևտրի և ժամանցի կենտրոն է, որը ՀՀ-ում գործում է 2014թ.-ից։ Յուրաքանչյուր օր Երևան Մոլ են այցելում հազարավոր մարդիկ՝ թարմացնելու իրենց տունը, զգեստապահարանը, ստեղծելու հիշողություններ և պարզապես վայելելու հանգիստը։ 200-ից ավելի խանութներ, ժամանցի վայրեր, բազմաֆունկցիոնալ գործունեություն։ Ակնհայտ է, որ «Երևան Մոլ» ՍՊԸ-ի համար պարզապես անհրաժեշտություն է լայն հնարավորություններով ծրագրային համակարգի առկայությունը, քանի որ ընկերությունն ունի վարձատարածքներ և յուրաքանչյուր վարձակալի համար ըստ դիրքի, չափի և օգտագործված կոմունալ ծախսերի հաշվարկի կառավարումն անխուսափելի է։
«Երևան Մոլ» ՍՊԸ-ի և iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2015թ.-ից։ Համագործակցության շրջանակներում iNFOEXPERT-ը ներդրել է «1C։ Հաշվապահություն» ծրագիրը, որն իր մեջ ընդգրկել է նաև «Аренда» բլոկը, ինչը հնարավորություն է տվել՝
- յուրաքանչյուր վարձակալի համար, ամսական կտրվածքով, կանխավճարային հաշիվների դուրս գրման,
- վարձավճարների և դրանց տույժերի հաշվարկների իրականացման,
- հաշվապահության ողջ գործընթացի և մյուս բոլոր բաժինների ավտոմատացման՝ հաշվապահական և հարկային բարեփոխումների պահանջներին համապատասխան։
Բիզնեսում իրական հաջողությունները հենց այսպիսին են լինում, երբ գիտես, որ ունես գործընկեր, ով վստահաբար լուծելու է ծագած խնդիրները, և դյուրինացնելու՝ կառավարման գործընթացը։ Համագործակցությունը հաջողված է և իհարկե շարունակական։
Շնորհակալ ենք վստահության համար:
iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների