Bitrix24․ Ավտոմատացման նոր հնարավորություններ iNFOEXPERT-ից
Bitrix24՝ բոլորը մեկում լավագույն լուծում, որի միջոցով հնարավոր է միաժամանակ համակարգել... 12 Դեկտեմբերի 2023, Երեքշաբթի |
Ուրախ ենք տեղեկացնել, որ iNFOEXPERT և 1C-Bitrix ընկերությունները դարձել են գործընկերներ:
iNFOEXPERT ընկերությունն այժմ հանդիսանում է նաև «Bitrix24» ծրագրի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչը նշանակում է, որ հայկական շուկայում ստեղծվում են բիզնես գործընթացների ավտոմատացման նոր հնարավորություններ:
Բիտրիքս24-ը պրոֆեսիոնալ համալիր լուծում է ընկերություններում աշխատանքների կազմակերպման համար: Այն ներառում է աշխատանքի գործիքների ամբողջական փաթեթ, այդ թվում՝
- CRM՝ վաճառքի, մարքեթինգի և վերլուծության գործիքներ,
- Առաջադրանքների և նախագծերի կատարման գործիքներ,
- Կոնտակտային կենտրոն, որը հավաքում է հաճախորդների հետ բոլոր հաղորդակցությունները մեկ տեղեկատվական բազայում,
- Կայքեր և խանութներ, որը թույլ է տալիս ստեղծել նորաոճ վայրէջքի էջեր (landing pages), առցանց խանութներ և այլն,
- Գրասենյակ, այդ թվում կորպորատիվ հարթակ, հաղորդակցման հնարավորություններ (chat), սկավառակ և այլ համագործակցության գործիքներ:
iNFOEXPERT-ը մշտապես պահպանում է առաջատարի իր դիրքը շուկայում՝ ստեղծելով և առաջարկելով ավտոմատացման այնպիսի համակարգեր, որոնք ոլորտային սահմանափակումներ չեն ճանաչում և ապահովում են կառավարման եզակի լուծումներ: