Նոր համագործակցություն

Նոր համագործակցություն

iNFOEXPERT-ը և Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ի աջակցություն քոլեջի սաների կրթության կազմակերպման։

 

Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Քրիստինե Աբրահամյանը և iNFOEXPERT ընկերության հիմնադիր-տնօրեն Արամ Գրիգորյանը, կարևորելով ուսանողների գործնական հմտությունների զարգացման հեռանկարը, ամրապնդեցին կրթություն և գործատու կապը՝ այժմ արդեն առավել սերտ և գործնական քայլով։

 

Ողջունելով ընկերության ներկայացուցիչներին՝ պարոն Գրիգորյանն ասաց,- «Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր ընկերությունը հուշագրեր է ստորագրել ՀՀ երկու առաջատար բուհերի հետ և գլխավոր նպատակ է սահմանել ուսանողներին գործնական գիտելիք և հմտություն փոխանցելու պատասխանատու գործը: Մեր ոլորտում դժվար է ունենալ այն նեղ մասնագիտացումը, որը պահանջում ենք պոտենցիալ աշխատանքի ընդունվող թեկնածուներից և այս որոշումը կայացրել ենք գիտակցված՝ հաշվի առնելով գործընթացի ողջ բարդությունը և լիահույս ենք, որ այն հավուր պատշաճի ի կատար կածվի»։

 

Պարոն Գրիգորյանը շեշտադրեց նաև ընկերությունում փորձառության, կամավորության և աշխատանքի ընդունման հնարավորություններն ուսանողների համար։

 

Տիկին Աբրահամյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքը կլինի արդյունավետ՝ երկու կողմերի համար, մասնավորապես կարևորեց համագործակցության շրջանակներում ուսանողների փորձառու և գիտելիքահեն միջավայրում պրակտիկ հմտություններ ձեռք բերելու փաստը և ասաց, - «Մենք՝ որպես միջին կրթական օղակ, պատրաստ ենք աջակցել քոլեջում իրականացնել համատեղ բաց դասեր, սեմինարներ, քննարկումներ և հույս ենք հայտնում, որ այդ քայլերը ուսանողների համար կլինեն ոգևորիչ և առավել մոտիվացնող»:

 

Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ հույս հայտնեցին, որ այս համագործակցության հուշագրի ստորագրումը կլինի փոխշահավետ և իհարկե օգտակար ուսանողների համար։

 


08 Նոյեմբերի 2023, Չորեքշաբթի | 2143

Վերջին հրապարակումները