Ավտոմատացման հեռանկարները

Ավտոմատացման հեռանկարները

Արագ փոփոխվող աշխարհում ավտոմատացումն ընկալվում է որպես փոխակերպող մարտահրավեր, որն ազդում է արդյունաբերության, բիզնես գործընթացների և առօրյա կյանքի վրա:

Ավտոմատացումը շարունակում է իր սրընթաց զարգացումը և ավտոմատացման վերջին միտումների մասին տեղեկացված լինելն այևս ժամանակի հրամայականն է թե՛ անհատների, և թե՛ ընկերությունների համար։

 

Արտադրությունից մինչև հաճախորդների սպասարկում, ռեսուրսների պլանավորումից մինչև վաճառքների գեներացում ավտոմատացումն ապացուցել է, որ կարող է հեշտացնել ամենաբարդ թվացող գործընթացները, բարձրացնել կատարողականի արդյունավետությունը և իհարկե ընձեռել նոր հնարավորություններ:

 

Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ավտոմատացման միջոցով կատարվում են տարբեր առաջադրանքներ՝ մարդկային նվազագույն միջամտությամբ և պատահական չէ, որ ընկերությունները ձգտում են օպտիմալացնել իրենց գործունեությունը, ինչի շնորհիվ ավտոմատացված լուծումների պահանջարկն աշխարհում գնալով մեծանում է:

 

Ավտոմատացման արդիականությունն այսօրվա թվային դարաշրջանում այլևս անհերքելի փաստ է և այդ համատեքստում հետաքրքիր է նաև ավտոմատացման ազդեցությունն աշխատուժի վրա:

Ակնհայտ է, որ ավտոմատացման ինտեգրման արդյունքում աշխատակիցների ֆիզիկական և մտավոր որոշակի դերեր զարգացել կամ փոխվել են, ինչը նունպես մտածելու առիթ է ընկությունների ղեկավարների համար:

 

Ավտոմատացման արագ ընդլայնմանը նպաստում է ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացը, այլև՝ մասշտաբայնությունը և արտադրողականության բարձրացումը և, այսօր արդեն, հնարավոր է տեսենլ ավտոմատացման ազդեցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ արտադրությունը, լոգիստիկ ծառայությունները, առողջապահությունը, բանկային համակարգը և ֆինանսական կառույցները։

Վերոնշյալ բոլոր ոլորտներում ավտոմատացումն ընդունվել է՝ ցույց տալով շոշափելի օգուտներ և բարելավումներ։

 

Այսօր էլ շարունակում են զարգանալ այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, մեքենայական ուսուցումը և ռոբոտային գործընթացների ավտոմատացումը, որոնք պատրաստ են վերաիմաստավորել ավտոմատացման նոր հնարավորություններն ու կիրառությունները՝ միևնույն ժամանակ բացելով նոր հեռանկարներ։

 

Կարևոր է նաև տեխնոլոգիական փոփոխության արդյունքում ի հայտ եկած մարտահրավերների և էթիկական հարցադրումների չանտեսումը, մասնավորապես՝ տվյալների գաղտնիության, անվտանգության և մարդկային վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ։

Այս դեպքում կանոնավոր աուդիտները և աշխատակիցների ուսուցումն առանցքային նշանակություն ունեն և կարող են դառնալ տեղեկատվության անվտանգության և փոփոխությունների կառավարման գործընթացի հաջողության գրավականը։

 

Դե ինչ, ժամանակն է ընդունել բիզնեսի ավտոմատացման մարտահրավերը և Ձեր բիզնես գործունեությունը տեղափոխել նոր մակարդակ:

 

iNFOEXPERT ընկերությունն արդեն 26 տարի բիզնես գործընթացների ավտոմատացման ոլորտում ունի իր հստակ տեղը և դիրքը՝ շուկային առաջարկելով 1C ծրագրային հենքի վրա հաշվապահության, առևտրի, աշխատավարձի և կադրերի կառավարման, փաստաթղթաշրջանառության, ձեռնարկության ռեսուրսների պլանավորման և հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման ավտոմատացման պրոդուկտներ:

 

350-ից ավելի մրցունակ գործընկերներ, անհատական լուծումներ, երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ և պրոֆեսիոնալ  թիմ, ահա հաջողության գաղտնիքը, որը նաև փաստում է, որ  iNFOEXPERT ընկերությունն ավտոմատացման ոլորտում առաջամարտիկ է։

 

iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների


06 Հոկտեմբերի 2023, ՈՒրբաթ | 1352