Bitrix24․ Ավտոմատացման նոր հնարավորություններ iNFOEXPERT-ից
Bitrix24՝ բոլորը մեկում լավագույն լուծում, որի միջոցով հնարավոր է միաժամանակ համակարգել... 12 Դեկտեմբերի 2023, Երեքշաբթի |
iNFOEXPERT ընկերության հիմնադիր-տնօրեն Արամ Գրիգորյանը և Հայ-ռուսական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանն այսօր ստորագրեցին փոխադարձ համագործակցության հուշագիր։
Հուշագրի շրջանակներում, Հայ-ռուսական համալսարանի ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց արտադրական և հետազոտական պրակտիկաներն անցկացնելու iNFOEXPERT ընկերությունում, կմասնակցեն վերապատրաստման և կամավորական ծրագրերի, ինչպես նաև կշփվեն բիզնեսի և տնտեսության տարբեր ոլորտներում հաջողակ ձեռներեցների հետ՝ փորձի փոխանակման և գիտելիքի ամրապնդման նպատակով: Լավագույն ուսանողներին ընկերությունը կապահովի նաև աշխատանքով։
Հանդիպմանը տիկին Խաչատրյանը ներկայացրեց համալսարանի կողմից կրթության որակի բարելավմանն ուղղված ծրագրերը և այդ համատեքստում բուհ-գործատու կապերի ամրապնդման կարևորությունը։
«Նոր համագործակցությունները նոր հնարավորություններ են ստեղծում ուսանողների համար՝ ապահովելով պրակտիկ գիտելիքի և մասնագիտական հմտությունների զարգացում»,- իր խոսքում նշեց տիկին Խաչատրյանը։
Կողմերը քննարկեցին նաև համատեղ ուսումնական սեմինարների, գիտակրթական միջոցառումների և մասնագիտական կրթությանն ուղղված լրացուցիչ դասընթացների կազմակերպման վերաբերյալ հարցեր:
iNFOEXPERT ընկերության հիմնադիր-տնօրեն Արամ Գրիգորյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը երկու կողմերի համար էլ կլինի արդյունավետ։