Էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարման նոր ֆունկցիոնալն այլևս հասանելի է

Էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարման նոր ֆունկցիոնալն այլևս հասանելի է

Ձեր ընկերության գործունեության էկոլոգիական և սոցիալական ռիսկերն արդեն կառավարելի են։

 

iNFOEXPERT ընկերությունը, 1C ծրագրի «Շինարարական աշխատանքների կառավարման ենթահամակարգում», ավելացրել է «Էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարման» նոր ֆունկցիոնալ։

 

Այս ֆունկցիոնալի շնորհիվ հնարավոր է դարձել ավտոմատ նույնականացնել առկա տիպային աշխատանքները, համայնքների դասակարգումը և ներդրումների տեսակները՝ ըստ աշխատանքի բնագավառի։

 

Եթե ընկերության աշխատանքային գործընթացները կազմված են մի քանի փուլերից, ապա այս ֆունկցիոնալն ավտոմատ առանձնացնում է բոլոր կատարվելիք աշխատանքները և տալիս որոշակի դասակարգումներ։

 

Օրինակ՝ շինարարական և կառուցապատող ընկերությունների համար համակարգն առանձնացնում է բոլոր այն աշխատանքները, որոնք կատարվում են շենքերի կառուցման կամ վերանորգման ժամանակ (հիմքի փորում, բետոնե հիմքի կառուցում և այլն):

 

Ելնելով տեխնիկական ցուցանիշների, համայնքների դասակարգման և հիմնական միջոցի տեսակից՝ ֆունկցիոնալի շնորհիվ իրականացվում է նաև ռիսկերի ավտոմատ գնահատում։

 

Օրինակ՝ շինարարական աշխատանքների արդյունքում կարող են արտանետվել թափոններ և վտանգավոր նյութեր՝ առաջացնելով շինարարական աղբ։

 

Ֆունկցիոնալի կողմից նախ գնահատվում է այդ ռիսկի կարևորության աստիճանը, ապա ավտոմատ բացվում է պատուհան, որի վրա առկա հրահանգները կատարելով հնարավոր կլինի խուսափել ռիսկերից, իսկ այնուհետև հաստատվում է աշխատանքներում պարտադիր կատարման անվտանգության պահանջերի իրականացումը։

 

Արդյունքում՝ ֆունկցիոնալը հնարավորություն է տալիս ըստ ընկերության գործունեության ոլորտի՝ ունենալ բոլոր աշխատանքների տիպային նույնականացմամբ և դրանց կատարումից բխող հնարավոր ռիսկերի ցանկը, այդ ռիսկերից խուսափելու հրահանգները, ինչպես նաև հաստատում է անվտանգության պարտադիր պահանջերի իրականացումը։

 

Ֆունկցիոնալն ունիվերսալ է և հնարավոր է ադապտացնել ցանկացած ոլորտի գործունեության համար։

 

iNFOEXPERT

Ավտոմատացում առանց սահմանների


29 Մայիսի 2023, Երկուշաբթի | 2373