Նոր ֆունկցիոնալ հնարավորություն 1C ծրագրում

Նոր ֆունկցիոնալ հնարավորություն 1C ծրագրում

ՀՀ-ում կիրառվող հարկերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ըստ ՀՀ հարկային օրենսգրքի և գործում է մեկ միասնական հարկային համակարգ։

 

Հարկ վճարողները հարկի վճարումը կատարում են հենց միասնական հաշվեհամարին, սակայն վճարման նպատակի վերաբերյալ նշում չի կատարվում, իսկ նշում կատարվելու դեպքում այն հարկային մարմնի կողմից հաշվի չի առնվում:

 

Արդյունքում հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ վճարողի կողմից նշված հարկատեսակների նպատակային մարման հերթականության և այս տեղեկատվության ճշգրտումը շատ ժամանակ և ջանքեր է խլում հաշվապահներից:

 

Հենց այս խնդրի լուծման նպատակով՝ iNFOEXPERT ընկերությունը ստեղծել է նոր ֆունկցիոնալ գործիք, որը հնարավորություն է տալիս 1C  ծրագիր ներբեռնել Tax service-ից արտահանված ընկերության միասնական հաշվի քաղվածքը և ստանալ ավտոմատ տեղեկատվություն յուրաքանչյուր հարկատեսակի գծով պարտավորությունների շարժի վերաբերյալ։ Տեղեկատվությունը հնարավոր է թարմացնել՝ ըստ անհրաժեշտության:

 

1C հիմքով ծրագրերում այս ֆունկցիոնալի ներդրումն արդեն հասանելի է, իսկ iNFOEXPERT ընկերության կողմից առաջարկվող  «1C: Հաշվապահություն 8.3» (Հիմնական փաթեթ) ծրագիրն այս ֆունկցիոնալը կունենա որպես ծրագրային նոր թարմացում:

 

iNFOEXPERT

Ավտոմատացում առանց սահմանների


12 Մայիսի 2023, ՈՒրբաթ | 3240