Հաջողության պատմություններ.` «Երևան Մոլ» ՍՊԸ ԵՎ iNFOEXPERT
Մեր գործընկերոջ՝ «Երևան Մոլ» ՍՊԸ-ի գրանցած հաջողությունները, որոնց մեջ անհերքելի է iNFOEXPERT ընկերության դերը: 06 Ապրիլի 2026, Երկուշաբթի |
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանի և iNFOEXPERT ընկերության հիմնադիր-տնօրեն Արամ Գրիգորյանի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ, երկու կողմերը, կարևորելով որակյալ կրթության և աշխատաշուկայում անհրաժեշտ հմտություններով մասնագետների պահանջարկը՝ պատրաստակամություն հայտնեցին ամուր և շարունակական համագործակցության:
Արամ Գրիգորյանը ներկայացրեց iNFOEXPERT-ի գործունեությունը՝ նշելով, որ 26 տարի է, ինչ ընկերությունը մասնագիտացած է 1C ծրագրային հենքի վրա բիզնեսի ավտոմատացման տիպային և անհատականացված լուծումների մշակման, ներդրման, սպասարկման և iNFOEXPERT Ակադեմիայի շրջանակներում նաև ուսուցման գործում:
«iNFOEXPERT-ն առաջարկում է ոչ միայն հաշվապահական, այլև ռեսուրսների, գործընկերների փոխհարաբերությունների, կադրերի կառավարման և փաստաթղթաշրջանառության համակարգեր՝ ավտոմատացնելով հաշվառման ու կառավարման գործընթացների ողջ սպեկտրը։ Ընկերությունն այսօր որակյալ կադրերի կարիք ունի և ուրախ է այս ուղղությամբ համագործակցել ՀՊՏՀ-ի հետ»-.ասաց Արամ Գրիգորյանը:
ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց համալսարանի կողմից առաջարկվող մասնագիտական կրթական ծրագրերը՝ նշելով, որ Տնտեսագիտական համալսարանը սպասարկում է այն մասնագիտությունները, որոնց պահանջարկն աշխատաշուկայում մեծ է։
Դիանա Գալոյանը մանրամասնեց համալսարանի գործունեությունը՝ կամավորական աշխատանքի, փորձառության կազմակերպման և այլ ուղղություններով՝ ընդգծելով, որ ՀՊՏՀ-ն, հիմնարար գիտելիքից բացի, իր ուսանողներին է փոխանցում նաև աշխատաշուկայում անհրաժեշտ հմտություններ։
iNFOEXPERT Ակադեմիան նույնպես լինելով որակյալ կրթության, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորման և զարգացման դարբնոց, ապահովում է հատուկ պայմաններ ուսանողների համար՝ միաժամանակ նրանց ընձեռելով ընկերության թափուր հաստիքները համալրելու հնարավորությունը։
Հանդիպման ավարտին ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը, ի թիվս մի շարք ուղղությունների, սահմանում է iNFOEXPERT ընկերությունում ՀՊՏՀ ուսանողների փորձառության, կամավորության և աշխատանքի հնարավորությունները։
Երկու կողմերն էլ հույս հայտնեցին, որ այս գործընկերությունն օգտակար կլինի ուսանողների համար և ընդգծեցին հուշագրի երկուստեք շահավետության կարևորությունը։