iNFOEXPERT ընկերությունը նշեց իր 25 ամյակը և ներկայացրեց երկու նոր ծրագրեր

iNFOEXPERT ընկերությունը նշեց իր 25 ամյակը և ներկայացրեց երկու նոր ծրագրեր

Ծրագրերի ապահովման iNFOEXPERT ընկերությունը նշեց իր 25-ամյակը և ներկայացրեց իր երկու նոր ծրագրերը: Այս ընկերության երկար տարիների  գործունեության արդյունքում այսօր Հայաստանում շատ բիզնեսներ հնարավորություն ունեն ավտոմատացված տարբերակով ղեկավարել իրենց աշխատանքը: Իսկ ամեն ինչ սկսվել է դեռևս 1996 թվանակին, երբ  iNFOEXPERT ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Գրիգորյանը հնարավորություն է ունեցել աշխատել Մոսկվայում ու ծանոթանալ 1C ծրագրին:

 

«Սկզբում ես բերեցի այդ ծրագիրը, որ ինքս հաշվապահություն կատարեմ տարբեր ընկերությունների համար, բայց ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ: Մի որոշ ժամանակ զուգահեռ էի աշխատում՝ որոշ կազմակերպությունների համար իրականացնում էի հաշվապահություն, մյուսների համար՝  ավտոմատացման աշխատանքներ: Առաջին ընկերությունը հայ-իտալական կազմակերպություն է եղել, որի համար գրվել է ավտոմատացման ծրագիր: Հետո արդեն հետաքրքրվողների շրջանակն ավելացավ, մարդիկ ընդգրկվեցին և աստիճանաբար, տարիների ընթացքում, ձևավորվեց մեր թիմը»,- նշում է Արամ Գրիգորյանը՝ հավելելով, որ այն ժամանակվա համար ավտոմատացման համակարգը անսովոր էր, իսկ հիմա շատերն են դիմում:

 

 

iNFOEXPERT ընկերությունն ավտոմատացնում է բիզնեսն իր բոլոր ոլորտներով՝ սկսած փաստաթղթերի մուտք լինելուց, վերջացրած գործընկերների հետ փոխհարաբերությունների կառավարման գործընթացով, ինչպես նաև ռեսուրսների՝ մարդկային, ֆինանսական և նյութական կառավարման հնարավորություն են տալիս: Ավտոմատացման է ենթակա նաև հաշվապահությունը, ինչը լավագույն տարբերակն է բոլոր տեսակի ընկերությունների համար: Ավտոմատացումը հնարավորություն է տալիս բիզնեսի ղեկավարին վերլուծել այն ամենն, ինչն ինչ-որ կերպով կարող է ազդեցություն ունենալ ընկերության գործունեության վրա՝ կադրերի կառավարման հնարավորությունից մինչև զարգացման պլան և ձեռքբերումների պլանավորում և հաշվարկ:

 

«Մենք ստեղծում ենք ծրագրեր, որոնք կառավարում են, նախ թույլ չեն տալիս սխալներ գործել, մյուս կողմից էլ թույլ են տալիս քիչ մարդկային ռեսուրսներով իրականացնել շատ բարդ հաշվարկներ ու վերլուծություններ: Կախված նրանից, թե ծրագրում ինչ ալգորիթմական լուծումներ  ու հսկողության կետեր են դրվել, հնարավոր կլինի հնարավորինս նվազեցնել ֆինանսի կորուստը կամ սխալ կառավարումը: Կա ռուսաստանյան ծագում ունեցող 1C ծրագիրը, որի հիմքի վրա ստեղծվում են անհատական ծրագրեր՝ դիմող յուրաքանչյուր ընկերության համար: Նշեմ, որ ոչ մի ընկերության ծրագիրը մյուսի նման չէ: Նոր ստեղծվող ծրագիրը նախ համապատասխանեցվում է ՀՀ օրենքներին, որից հետո կոնկրետ դիմող ընկերության պահանջներին, որի մեջ մտնում են բիզնեսի առանձնահատկությունները, ծառայությունների մատուցումը: Պատվիրատուի բոլոր ցանկությունները հաշվի են առնվում: Ավտոմատացումը ներառում է  նաև կոնկրետ հաշվապահի աշխատանքի  ոճը՝ նկատի ունենալով, թե տարբեր գործընթացների ժամանակ ինչ մոտեցումներ է նա ցուցաբերել»,- նշում է  iNFOEXPERT ընկերության հիմնադիրը:

 

Ավտոմատացումը ենթադրում է բիզնեսի կառավարում ավելի համակարգված ու արագ  տարբերակով: Բնականաբար, ինչպես ցանկացած համակարգում, այնպես էլ այս դեպքում հնարավոր է առաջանա խափանում՝ մի դեպքում աշխատակիցն ինչ-որ բան սխալ է կատարել,  մյուս դեպքում՝ հոսանքազրկում է եղել, բայց բոլոր տվյալները ծրագրում պահպանվում են, իսկ առաջացած խնդիրները հնարավորինս արագ կարգավորվում է iNFOEXPERT ընկերության կողմից: Սպասարկումն իրականացվում է հեռավար, հատկապես համավարակի դեպքում սա լավագույն  աշխատելու տարբերակն է:

 

 

Ընկերությունը հավաքում է տվյալ բիզնեսին համապատասխան ծրագիր, որի կառավարման ալգորիթմը դրվում է մեջը, և ընկերությունը պարզապես մուտքագրում է իր տեղեկությունը և աշխատում: iNFOEXPERT-ի միջամտության հարցն առաջանում է այն դեպքում, երբ արդեն նոր բիզնես նախագծեր կան, որոնց համար նոր ծրագիր է հարկավոր: Ավտոմատացման հնարավորությունից կարող են օգտվել ամենատարբեր ընկերությունները, դա կախված չէ բիզնեսի բովանդակությունից: Այս պահին iNFOEXPERT ընկերությունն աշխատում է ամենատարբեր բիզնես նախագծերի հետ՝ շինարարություն, առեւտուր,  արտադրություն, առողջապահություն և այլն:

 

«Մեր կարգախոսը՝ «Ավտոմատացում առանց սահմանների», գալիս է նրանից, որ ո՛չ ոլորտի, ո՛չ բիզնեսի գործընթացների սահմանափակում չկա: Եթե պատվիրատուի երևակայության մեջ արդեն առաջացել է այս կամ այն բիզնեսն ու գործընթացն ավտոմատացնել, ապա մենք կստեղծենք համապատասխան ծրագիրը: Այնպես է ստացվել, որ մեր գործընկերները հիմնականում խոշոր ձեռնարկություններն են, բայց հիմա մշակել ենք ծրագրեր նաև փոքր բիզնեսի համար»,- ասում է Արամ Գրիգորյանը:

 

Նրա խոսքով՝ որքան տնտեսությունը վայրիվերում է ապրում, այնքան ավելանում է այն ղեկավարների թիվը, ովքեր ուզում եմ ավելի լավ հաշվել իրենց գումարն ու վերահսկել գործընթացը: Մարդիկ ուզում են ավելի լավ կառավարել մարդկային ու ֆինանսական ռեսուսրները:

 

 

Ընկերության ծննդյան 25-ամյակի առթիվ հանրությանը ներկայացվեց նաև երկու նոր ծրագրեր՝ փոքր ու միջին բիզնեսի համար` «1C հաշվապահություն հիմնական փաթեթ» և «Արագ պատվերների համակարգ»:

 

«Արագ պատվերների համակարգը»-ը հնարավորություն է տալիս շուկայի պահանջները գերճշգրիտ վերլուծել, պատվերների իրականացման գործընթացը դարձնել համաձայնեցված, հնարավորինս նվազեցնել սխալների հավանականությունը: Համակարգում ներդրված են արհեստական բանականության էլեմենտներ, որոնք հնարավորություն  են տալիս ունենալ ապրանքի ձեռքբերման վերլուծություն ու պլանավորում՝ առանց միջնորդավորված մարդկանց ազդեցության: Հստակ ցույց է տալիս շուկայում պահանջն ու ձևավորման ընթացքը:

«1C հաշվապահություն հիմնական փաթեթ»-ը լավագույն լուծումն է ինչպես մեծ բիզնեսների, այնպես էլ ԱՁ ունեցողների համար: Համակարգի մեջ ներդրված է աշխատավարձի և կադրերի մոդուլը, որն ապահովում է անձնակազմի հետ հաշվարկների վարումը նույն բազայում:

 


27 Նոյեմբերի 2021, Շաբաթ | 1380