«Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ

«Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն  հիմնադրվել  է 2005 թվականին: Ընկերությունը մատուցում է հաշվապահական հաշվառման և հարկային բնույթի համակողմանի ծառայություններ տեղական և միջազգային կազմակերպություններին։


2009 թվականին ընկերությունը  հիմնադրել է «Փի-Էյջ-Փի Աուդիտ» ՓԲԸ-ն, որի շրջանակներում մատուցում է աուդիտի ծառայություններ:


Ընկերությունը ծառայություններ է մատուցում ՀՀ Ֆինանսների նախարարությանը, ՀՀ և ԼՂՀ տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք կազմակերպությունների։
iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2012 թվականից և համատեղ հաջողված գործընկերության շրջանակներում, հաշվի առնելով օրնեսդրությունն ու հաշվառման կանոնները, ներդրվել են 1C հենքի վրա ստեղծված ծրագրեր, որոնց միջոցով ավտոմատացվում են գործառնություններ և հնարավոր է դարձել առավել արդյունավետ կերպով կառավարել  և վերահսկել  հաշվառման ողջ գործընթացը։


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների

 

Կարծիքներ