«Կամրջակ» Սոցիալ-բարեգործական ՀԿ

«Կամրջակ» սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականին: Կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվում են այնպիսի աշխատանքներ և ծրագրեր, ինչպիսիք են համայնքներում մշակութային կենտրոնների, մանկապարտեզների և դպրոցների վերանորոգումները, հեռավոր մարզերում ապրող և սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանների և տանիքների նորոգումը, սոցիալապես անապահով անձանց բժշկական օգնությամբ և դեղորայքով ապահովումը։

 

iNFOEXPERT ընկերության հետ համագործակցության արդյունքում «1C: Հաշվապահություն 8.3» ծրագրում ներդրվել է նախագծերի կառավարման համակարգ, որը հնարավորություն է տվել իրականացնել՝

  • առանձին նախագծերի հաշվառում,
  • դոնոր կազմակերպությունների համար յուրաքանչյուր նախագծի իրականցմանն ուղղված հարկերի, ծախսերի և եկամուտների հաշվարկ,
  • դրամական միջոցների հաշվառում՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների,
  • դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների,
  • էլեկտրոնային հաշվետվությունների ձևավորում,
  • վերլուծությունների ավտոմատ ստացում՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների և այլն:

iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների