«Սպորտմաստեր» ՍՊԸ

«Սպորտմաստեր» ՍՊԸ ցանցի առաջին խանութը բացվել է 1992 թվականին։ «Սպորտմաստեր» ՍՊԸ-ն սպորտային բրենդների իսկական փորձագետ է, որը մուտք է գործել հայաստանյան շուկա՝ ոգեշնչելու, մոտիվացնելու և օգնելու իր հաճախորդներին կանոնավոր մարզվել, վայելել կյանքը և օրեցօր փոխվել դեպի լավը: Նախապատվությունը տալով ամենաթրենդային լուծումներին և տեխնոլոգիապես ամենաառաջադեմ մոդելներին՝ ընկերությունն աշխատավարձի և կադրերի կառավարման ավտոմատացման համար ցանկանում էր մեծ ֆունկցիոնալով ծրագիր, որի լուծումը տրվեց 2021 թվականին՝ iNFOEXPERT ընկերության կողմից։


Ներդրվել է 1C: Աշխատավարձ և Կադրերի կառավարում ծրագիրը։ Վերջինս հնարավորություն է տալիս իրականացնել աշխատավարձի ավտոմատացված հաշվառում և կադրերի կառավարման ողջ գործընթացը՝ ՀՀ-ում գործող օրենսդրական պահանջներին համապատասխան: Ծրագրի շրջանակներում ընկերությունը հնարավորություն է ստացել նաև կազմել հերթափոխային գրաֆիկներով (լրիվ և ոչ լրիվ դրույքով աշխատող) աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկ։ Ներդրման փուլում ապահովելով նախորդ ժամանակաշրջանների հաշվարկված աշխատավարձի տվյալները՝ ընթացիկ աշխատանքը ավելի դյուրին է դարձել, ինչպես նաև լրացվել են աշխատակիցների արձակուրդային մնացորդային օրերը՝ ապահովելով ներկա ժամանակահատվածում ձևավորվող թվական տվյալների ճշգրտությունը:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների