«Բուկինիստ» ՍՊԸ

«Բուկինիստ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին՝ ձեռնամուխ լինելով գրախանութների ցանցի ստեղծմանն ու ընդլայնմանը, որոնց թիվն այսօր հասել է 18-ի: 2013 թվականից ընկերությունն իրականացնում է նաև մեծածախ վաճառք՝ մատակարարելով Երևանի, Հայաստանի մարզերի և ԼՂՀ-ի մի շարք գրախանութների: «Բուկինիստ» գրախանութների ցանցի ողջ տեսականին օնլայն հարթակում ներկայացնում է Books.am-ը, որն առաջին և ամենամեծ առցանց գրախանութն է Հայաստանում: Ընկերությունը իրականացնում է նաև հրատարակչական գործունեություն և ունի 500-ից ավելի անվանում հրատարակած գրքեր, հրատարակչական համատեղ նախագծեր Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Ռուսաստանի Դաշնության և Լեհաստանի առաջատար հրատարակչությունների հետ:


Ընկերությունը, ցանկանալով ավտոմատացնել կառավարման գործընթացները, 2018 թվականից սկսել է համագործակցել iNFOEXPERT ընկերության հետ։


Ներդրվել է 1C: Առևտրի կառավարում ծրագիրը և արդյունքում ավտոմատացվել է ապրանքների տեղափոխության կառավարման համակարգը, ինքնարժեքի հաշվարկը, ստեղծվել է ներմուծված ապրանքների վերլուծություն նախորդ ժամանակահատվածի համեմատ, ինչպես նաև թեթևացել է պաշարների կառավարման գործընթացը:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների