«Արամյանց բժշկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ

«Արամյանց բժշկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ն իրականացնում է շուրջօրյա բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնություն։


Հիվանդանոցը համարվում է ապագա կադրերի պատրաստման և վերապատրաստման դարբնոց, քանզի հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի բազան։


Հաշվապահական ծրագրավորման գործընթացում համագործակցությունը iNFOEXPERT ընկերության հետ սկսվել է 2021 թվականին։


Ներդրվել են 1C: Հաշվապահություն և 1C: Աշխատավարձ և Կադրերի կառավարում ծրագրերը։ Ավտոմատացվել է ողջ հաշվապահական հաշվառման ֆունկցիոնալը, մասնավորապես՝ հիվանդի ընդունումից մինչև վերջնական դուրսգրման փաստաթղթավորում ապահովվել է դեղորայքի շարժն ըստ բաժանմուքների և պացիենտների համար կատարված ծառայությունների: Ավտոմատացվել է նաև մեկ պացիենտի համար կատարված բուժաշխատողի աշխատավարձի հաշվարկը՝ սինքրոնիզացնելով աշխատավարձի ծրագրի հետ։ Աշխատավարձի ծրագրի ներդրմամբ ապահովվել է հերթապահության տարբեր գրաֆիկներով աշխատող բուժանձնակազմի աշխատաժամանակի աշխատավարձի հաշվարկը:

 

iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների