«Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ»

«Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Ընկերությունը մատուցում է ունիվերսալ ծառայություններ՝ միավորելով տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում մասնագիտացած հաշվապահներին և իրավաբաններին: Գործունեության հիմնական ուղղություններն են` առևտուրը, արտադրությունը, իրավաբանությունը և կադրային գործը։


Հաշվառման գործընթացների արագացությունը և ավտոմատացումը կարևոր նախապայմաններ են հաճախակի փոփոխվող օրենսդրական դաշտին ճկուն մոտեցում ցուցաբերելու և բիզնես դինամիկային հետևելու համար և նշված գործընթնացներն ապահովելու նպատակով, դեռևս 2008 թվականից սկսվել է iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությունը:


Ներդրվել է 1C: Հաշվապահություն, որը թույլ է տալիս ավտոմատ հաշվառել ՀՄ շարժը, ոչ նյութական արժեքների և աշխատավարձի հաշվարկը, առևտրի կառավարումը: Օրենսդրական և հարկային փոփոխությունների դեպքում բոլոր հարկատեսակների ավտոմատ հաշվառումն ադապտացվել է ծրագրին, հատկանշական է, որ ավտոմատացվել է նաև ներմուծման և ձեռքբերման ժամանակ առաջացած բնապահպանական վճարի հաշվառումը։


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների