«Հոգեկան Առողջության Պահպանման Ազգային Կենտրոն» ՓԲԸ

«Հոգեկան Առողջության Պահպանման Ազգային Կենտրոն» ՓԲԸ-ն տրամադրում է հիմնական ստացիոնար և ամբուլատոր հոգեկան առողջության խնամքի ծառայություններ։


2021 թվականին, iNFOEXPERT ընկերության կողմից կենտրոնում ներդրվել է հաշվապահական հաշվառման ավտոմատացման ծրագիր, որի արդյունքում հնարավոր է դարձել ավտոմատացնել աշխատավարձի վճարումը՝ ըստ օրենսդրության, բժշկական անձնակազմի հերթապահության հաշվարկը, հիվանդների ընդունման և բուժանձնակազմի կատարած ծառայությունների հաշվառումը, դեղորայքի ծախսագրումը և շարժը՝ ըստ հիվանդների և ծառայությունների։


Ելնելով աշխատակիցների անհատական գրաֆիկներից և Կենտրոնի յուրահատկությունից՝ ավտոմատացվել է աշխատավարձերի հաշվարկը՝ ըստ աշխատաժամանակի, դրույքաչափի և ժամավճարի։ Միաժամանակ ավտոմատ կերպով հաշվարկվում են նախատոնական, տոնական և հիշատակի օրերի վճարները, գիշերային աշխատանքի վարձատրությունը և վնասակարությունը: Ապահովված են նաև ներքին համատեղելիության, քաղիրավական աշխատակիցների և հաշվարկային փաստաթղթերի օրենսդրական պահանջներին համապատասխան աշխատանքները։


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների