«Ավերս» ՓԲԸ

«Ավերս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին։ Ընկերությունը զբաղվում է ծխախոտի, գինու և ձիթապտղի ներմուծմամբ, բաշխմամբ և վաճառքով, ինչպես նաև հանդիսանում է «Imperial Tobacco Group» և «Karelia Tobacco» ընկերությունների դիստրիբյուտորն ու պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Բիզնեսում հաջողության շարունակականությունն ապահովելու նպատակով՝ հաշվապահական հաշվառման համակարգերի ավտոմատացումը վստահվել է iNFOEXPERT ընկերությանը։


2012 թվականին ներդրվել է 1C: Հաշվապահություն ծրագիրը։ Արդյունքում ավտոմատացվել է հաշվապահական հաշվառման պրոցեսը, ծխախոտի ներմուծման պահին առաջացած հարկատեսակների հաշվառումը և կիրառվել է ԱՄԳ առանձանահատկությունը՝ ներմուծման և ԱԱՀ-ի դեբետագրման ժամանակ։ Ավելի ուշ՝ 2018 թվականին, ներդրվել է 1C: Աշխատավարձ և Կադրերի կառավարում ծրագիրը՝ ավտոմատացնելով աշխատավարձի ստանդարտ հաշվարկները:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների

 

Կարծիքներ