«Լիա-Կ Գրուպ» ՍՊԸ

«Լիա-Կ Գրուպ» ՍՊԸ-ն  իր գործունեությունը սկսել  է 1993 թվականից և զբաղվում է ներմուծմամբ և մանրամեծածախ առևտրով։ Ընկերությանն են պատկանում «Լիա-ֆուդ» ՍՊ, «Լիա-Կաֆ» ՍՊ ընկերությունները:
«Լիա ֆուդ» ՍՊԸ-ն մասնագիտացած է սննդամթերքի, կենցաղային ապրանքների ներկրման և մատակարարման ոլորտում, իսկ «Լիա-Կաֆ» ՍՊԸ-ն հանդիսանում է «KERAMA MARAZZI» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:


Տարիների ընթացքում ընդլայնվում էր ընկերության գործունեությունը՝ զուգահեռաբար բարդացնելով հաշվառման գործընթացը, և կար անհրաժեշտություն ընկերության վարած քաղաքականության և պահաջներին համապատասխան ծրագիր ունենալու: 1998 թվականից սկսվել է համագործակցությունը iNFOEXPERT ընկերության հետ։


Ներդրվել է 1C: Հաշվապահություն 7.7 համակարգը, իսկ 2013 թվականին՝ 1C: Հաշվապահություն 8.3 տարբերակը: Ծրագրային ապահովումը հնարավորություն է ընձեռել  միաժամանակ   կազմակերպել  բոլոր ստորաբաժանումների աշխատանքները (անգամ Երևանից դուրս), հեշտությամբ կապ հաստատել  E-invoicing-ի  և ՀԴՄ-ի հետ, ինչն էլ օգնում է վաճառքի պրոեցեսն ավելի արագ կազմակերպել: Ավտոմատացման շնորհիվ միաժամանակ կազմակերպվում  է և՛ ներմուծումը, և՛ վաճառքը, և՛ իրացումը:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների

 

Կարծիքներ