«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն  Հայաստանում կոնյակի արտադրության առաջատար ընկերություններից է, որը հիմնադրվել է 1877 թվականին։ Գործարանը հայտնի է իր «Նոյ», «Առասպել» և «Կրեմլինի մրցանակ» հայկական կոնյակներով, որոնք արտահանվում  են ԱՊՀ, Եվրոպա, ԱՄՆ և Ավստրալիա։


Գործարանում ներդրված են ՀՍՏ ԻՍՕ 14001-2005, ՀՍՏ ԻՍՕ 9001 և ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան կառավարման համակարգեր:
iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությունը սկսվել է  2003 թվականից, երբ խնդիր էր դրված լավագույն կերպով ավտոմատացնելու հաշվապահական հաշվառման գործընթացը։ Ներդրվել է 1C: Հաշվապահություն ծրագիրը, որի շնորհիվ ավտոմատացվել է հաշվապահական և հարկային հաշվառումը՝ համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությանը և բիզնեսի կարիքներին։ Համագործակցությունը շարունակվում է առ այսօր, ինչը հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով արձագանքել նաև հարկային բարեփոխումների վերաբերյալ խնդիրներին։


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների
 

Կարծիքներ