«Դուստր Մարիաննա» ՍՊԸ

Հայաստանյան կաթնամթերքի շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին։


Շնորհիվ որակի կառավարման համակարգի ներդրման և մթերքների անվտանգության ԻՍՕ 22000 ստանդարտի, ընկերությունն առ այսօր պահպանում է թողարկվող արտադրանքի որակը և անվտանգությունը՝ հումքից մինչև վերջնական սպառող: Ընկերությունը, ձգտելով համապատասխանել միջազգային ստանդարտներին, հաշվապահական հաշվառման ավտոմատացումը դեռևս 2019 թվականին վստահեց iNFOEXPERT ընկերությանը՝ ներդնելով 1C։ Հաշվապահություն և 1C։ Աշխատավարձ և Կադրերի կառավարում ծրագրերը։


Ծրագրի ներդրմամբ ընկերությունն այժմ կարողանում է իրականացնել արտադրանքի հաշվառում, արտադրանքի ինքնարժեքի ստացում՝ ուղղակի և անուղղակի ծախսերի միջոցով, ինչպես նաև կազմվել են տարատեսակ հաշվետվություններ՝ պաշարների շարժի, դեբետոր-կրեդիտորների և հարկային հաշվետվությունների վերաբերյալ:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների

Կարծիքներ