«Զեթ Ընթ Էյ» ՍՊԸ

«Զեթ Ընթ Էյ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին:  Ընկերությունը զբաղվում է լյուքս դասի բրենդային հագուստների ներմուծմամբ և վաճառքով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում և Հունգարիայում։ Ունի շուրջ 20 բազմաբրենդային խանութներ և հանդիսանում է Ermenegildo Zegna, Burberry, Emporio Armani, Polo Ralph Lauren, RED Valentino, Kenzo, Hugo Boss և այլ համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայցուցիչը։


«Զեթ Ընթ Էյ» ՍՊԸ-ն «ԻՄԷՔՍ գրուպ» ՍՊԸ-ի կողմից համակարգվող ընկերություններից մեկն է, որը Հայաստանում ամենախոշոր ներմուծող և արտահանող ընկերություններից է՝ հիմնադրված 1997 թվականին։


«ԻՄԷՔՍ գրուպ» ՍՊԸ-ն համակարգում է շինանյութի ոլորտում «Կերամիկա» և «ԻԴԵԱԼ համակարգ» խանութ-սրահների ցանցը, սոսինձների արտադրությամբ զբաղվող «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ-ն և հատիկեղենի ներմուծում և վաճառք իրականացնող «Մառանիկ» ՍՊԸ-ն։


Ոլորտում լինելով առաջամարտիկներից՝ դժվար խնդիրներ էր դրված ընկերության կողմից հաշվապահական հաշվառման ավտոմատացման հարցում, որը պետք է միաժամանակ լիներ խիստ պրոֆեսիոնալ և անհատականացված լուծումներով։ Այսպիսի լուծումների ակնկալիքով՝  «Զեթ Ընթ Էյ» ՍՊԸ-ն  սկսեց համագործակցել iNFOEXPERT ընկերության հետ և մինչ օրս շարունակվում է հաջողված գործընկերությունը։


Ներդրվել է 1C: Հաշվապահություն ծրագիրը, որն օգնել  է կատարել արագ ճշտումներ տարբեր խանութների պահեստների մնացորդների վերաբերյալ՝ նպաստելով հաճախորդների արագ սպասարկմանը և ավելի շատ վաճառքների իրականացմանը։ Կատարվել են նաև տարբեր սինքրոնիզացիաներ ERP համակարգի հետ, մասնավորապես դրամարկղների կցում, ինչն իր հերթին նույնպես արագություն է հաղորդել բիզնես գործընթացներին, իսկ բիզնեսում արագությունը նշանակում է ծախսերի կրճատում և եկամուտների ավելացում:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների
 

Կարծիքներ