1C:Դեղատան եվ դեղատների ցանցի կառավարում

Ցանցային դեղատների կառավարումը հնարավորություն է տալիս իրականացնել և կառավարել ոլորտի առանձնահատկությունները ցանցային դեղատներում:

Ծրագիրը թույլ է տալիս իրականացնել մեծածախ, մանրածախ վաճառք` կիրառելով կանխիկ, անկանխիկ, կանխավճարային, կրեդիտ և այլ տեսակի վճարման տարբերակներ:

Դեղերի հաշվառումը դեղատանը կատարվում է ըստ խմբաքանակի և պահպանման ժամկետի:

Ծրագիրը հնարավորություն է տալիս ապրանքային հաշվառման համար օգտագործել նաև դասակարգման այլ ցուցանիշներ, ինչպես օրինակ` ազդող նյութեր, միջազգային համընդհանուր անվանումներ, դեղաբանական խմբեր՝ թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր:

Համակարգը հնարավորություն է ընձեռում օպտիմալացնել կազմակերպության ֆինանսական գործունեությունը, իրականացնել ինքնարժեքի հաշվառում, այլ ծախսերի, եկամուտների բաշխում և հաշվառում, ֆինանսական արդյունքների ձևավորում և վերլուծություն:

bull_03ՎԱՃԱՌՔՆԵՐ
bull_03ԳՆՈՒՄՆԵՐ
bull_03ՊԱՀԵՍՏ
bull_03ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
bull_03ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
bull_03ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
dextech_03
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 1C-ի Վեբ.օգտագործող (Веб клиент) տեխնոլոգիական աշխատանքի հնարավորություն
    Օգտագործողի համակարգչին չեն ներկայացվում բարձր պահանջներ, ցանցի վրա ծանրաբեռնվածությունը ցածր է, հարմարավետ հեռահար աշխատանքի կազմակերպում ինտերնետով, պլանշետով աշխատելու հնարավորություն:
  • Օգտագործվող սարքավորումների մեծ ցուցակ
    շտրիխ-կոդ կարդացող սարքեր, մագնիսական քարտերի կարդացող սարքեր, մոնիտորներ և տպիչ սարքեր…
  • Վեբ տեխնոլոգիայի միջոցով կայքերի հետ ինտեգրացման հնարավորություն
  • Տվյալների փոխանակման հնարավորություն
    Հաշվապահության, Փաստաթղթաշրջանառության համակարգերի հետ, e-invoicing-ի, բանկ կլիենտ ու ինտերնետ բանկինգ համակարգերի հետ:
  • SMS և էլեկտրոնային նամակների տարածում գործընկերներին
    բարձրացնում է պատվիրատուներին սպասարկման որակը:
  • Հաշվետվությունների առաքում
dexfunc_03
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ֆինանսական արդյունքների վերլուծություն
  • Դրամական մնացորդների շարժի և մնացորդների բազմարժութային հաշվառում
  • Կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների վերահսկում
  • Վճարման հանձնարարագրի գումարի (ձեռքով կամ ավտոմատ) բաշխում ըստ մի քանի պայմանագրերի կամ գործարքների
  • Վերահսկում՝ կոնտրագենտների պարտավորությունները կազմակերպության հանդեպ կամ կազմակերպության պարտավորությունները կոնտրագենտների հանդեպ
  • Պարտավորությունների վերլուծություն և հսկողություն
  • Տարբեր մեթոդներով պարտավորությունների հաշվառման վերահսկում (ըստ պայմանագրերի, գործարքների)
  • Ընկերության ծախսերի օպտիմալացում, (ֆինանսական, կազմակերպության, աշխատուժի)
dexsale_11
ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

  • Մեծածախ և մանրածախ ապրանքների իրացման վաճառքի կառավարման ավտոմատացված ենթահամակարգ
  • Հաճախորդների հետ արագ և որակյալ սպասարկման կազմակերպում
  • Դեղատան հաճախորդների մոտիվացման միջոցների օգտագործման հնարավորություն՝ զեղչային համակարգ, նվեր քարտեր և այլն
  • Օգտագործել հաճախորդների վճարման ժամանակացույց
  • Վաճառքների ծավալների պլանավորում քանակագումարային տեսքով
  • Վաճառքների ինքնարժեքի՝ ներառյալ ապրանքի պլանային և փաստացի ինքնարժեքի պլանավորում որոշակի ժամանակահատվածի համար
  • Վերլուծական հաշվետվությունների օգնությամբ հնարավոր է ստանալ պլանային և փաստացի պարտավորությունների ցուցանիշ ըստ պատվերների, վճարման ժամանակացույցի և հաշվարկային փաստաթղթերի
  • Ծրագիրը հնարավորություն է տալիս կատարել կոնտրագենտների ամբողջական վերլուծություն ABC/XYZ դասակարգման մեխանիզմով
  • Ծրագրում ներառված է նաև ավտոմատ զեղչային համակարգ, որը հնարավորություն է տալիս կարգավորել զեղչային տիպը տարբեր պայմանների համար:

ՊԱՀԵՍՏԻ ՇԱՐԺ

Ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել պահեստի շարժի վերլուծություն և պլանավորում: Ապահովում է պահեստի մնացորդների լիարժեք վերահսկումն և պահեստի փաստաթղթաշրջանառությունը:

Պահեստի շարժի կառավարման ենթահամակարգը հնարավորություն է տալիս

  • Օպերատիվ պլանավորել պատվերներն մատակարարին և նրանց վերահսկումն ու կատարումը
  • Մշակել մատակարարման և վճարման գրաֆիկ
  • Իրականացնել պարտավորությունների վերահսկողություն
  • Ապրանքների տեղափոխություն ինքնարժեքով և վաճառքի գներով
  • Ցանկացած պահեստում իրականացնել պահեստի մնացորդների կառավարում տարբեր չափման միավորներով
  • Կազմակերպել տարանջատված հաշվառում ըստ սեփական ապրանքների, ստացված կամ իրացված ապրանքների
  • Իրականացնել հաշվառում ըստ ապրանքների պահպանման ժամկետի
  • Իրականացնել պահեստի հաշվառում ըստ խմբաքանակի, յուրաքանչյուր պահեստի համար առանձին
  • Իրականացնել պահեստում ապրանքի ամրագրում և պահպանում
  • Իրականացնել արտադրող երկրի և մաքսազերծման ժամանակ առաջացած բոլոր մաքսային փաստաթղթերի գրանցում

Սույն ենթահամակարգը հնարավորություն է տալիս ստանալ պահեստի մնացորդների վիճակի շարժի վերլուծական ինֆորմացիա ըստ ապրանքի տեսակի (գույն, չափ, ծավալ և այլն):

Դեղատան 1-ից ավել մասնաճյուղի առկայության դեպքում, յուրաքանչյուրի համար 100.000 դրամ հավելյալ վճար, որը իր մեջ ներառում է հավելյալ օգտագործողի համար ծրագրի փաթեթ, ուսուցում և տեղակայում կետում:

1C:ԴԵՂԱՏՈՒՆ

1 500 000 դրամ
  • Ծրագրի փաթեթ 3 օգտագործողի համար
  • Տեղակայում
  • Սարքավորումների տեղակայում
  • 3 ամիս երաշխիքային սպասարկում
  • Աշխատող անձնակազմի ուսուցում
  • Խորհրդատվություն 1C-ով աշխատանքի կազմակերպման հարցում
  • Այլ 1C ծրագրերի հետ աշխատանքների ինտեգրում