«Կամրջակ» Սոցիալ-բարեգործական ՀԿ
«Կամրջակ» սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականին: Կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվում են այնպիսի աշխատանքներ և ծրագրեր, ինչպիսիք են համայնքներում մշակութային կենտրոնների, մանկապարտեզների և դպրոցների վերանորոգումները, հեռավոր մարզերում ապրող և սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանների և տանիքների նորոգումը, սոցիալապես անապահով անձանց բժշկական օգնությամբ և դեղորայքով ապահովումը։
iNFOEXPERT ընկերության հետ համագործակցության արդյունքում «1C: Հաշվապահություն 8.3» ծրագրում ներդրվել է նախագծերի կառավարման համակարգ, որը հնարավորություն է տվել իրականացնել՝
- առանձին նախագծերի հաշվառում,
- դոնոր կազմակերպությունների համար յուրաքանչյուր նախագծի իրականցմանն ուղղված հարկերի, ծախսերի և եկամուտների հաշվարկ,
- դրամական միջոցների հաշվառում՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների,
- դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների,
- էլեկտրոնային հաշվետվությունների ձևավորում,
- վերլուծությունների ավտոմատ ստացում՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների և այլն:
iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների